ժողովրդագրական խնդիրները լուծելու համար երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը պետք է հասցնել կես մլն դրամի. Էլինար Վարդանյան
Միջազգային բազմաթիվ զեկույցներ վկայում են այն մասին, որ խախտվում է հավաքների ազատության իրավունքը: Հավաքների մասնակիցների նկատմամբ կիրառվում է անհամաչափ ոստիկանական ուժ, կիրառվում է բռնություն ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ լրագրողների նկատմամբ:
«Հայաստանից 2016 թվականին արտագաղթել է 50 հազար քաղաքացի: Միանգամայն իրատեսական է ծնվող յուրաքանչյուր առաջին երեխայի միանվագ գումարը դարձնել 100 հազար դրամ, երկրորդինը՝ 500 հազար դրամ, երրորդինը՝ 1 մլն դրամ, չորրորդ երեխայինը՝ 2 մլն դրամ: Պետք է ձևավորվի 3 մլն դրամանոց մայրական կապիտալի անձնական հիմնադրամ, որը ծնողը կօգտագործի 4-րդ երեխայի կարիքների համար: Նույնքան իրատեսական է երեխայի համար մայրերին հատկացվող ամենամսյա վճարները 18 հազար դրամից դարձնել 30 հազար դրամ, իսկ ժամկետը՝ 2-ից դարձնել 3 տարի: Սա կարևոր քայլ կլինի ժողովրդագրական խնդիրները լուծելու համար»,- ասաց Էլինար Վարդանյանը: