Հայաստանից տարեկան մեկնում և չի վերադառնում 30 հազար մարդ. Ռ. Եգանյան
Տարեկան գնում և չի վերադառնում առնվազն 30 000 մարդ, այսինքն՝ բնակչության 1 տոկոսը:
Ժողովրդագետը գտնում է, որ արտագաղթի իրական ծավալները իմանալու համար անհրաժեշտ է հետազոտություններ կատարել և գրանցել մեկնածներին: Կատարված վերջին հետազոտություններն արդեն հնացած են:
«Միգրանտներիզանգվածիմիմասըսեզոնայինմիգրատներեն, սեզոնի փոփոխությունը հնարավորություն չի տալիս աշխատանքները շարունակել և նրանք վերադառնում են: Բնակչության մյուս հատվածը տևական ժամանակով է մեկնում՝ առնվազն մեկ տարով: Նրանց աշխատանքի բնույթը սեզոնային չէ: Որպես կանոն նման միգրանտները չեն վերադառնում», - նշեց ժողովրդագետը:
Նրա խոսքով՝ արտագաղթի պատճառով բնակչության կազմում տեղի է ունենում կառուցվածքային տեղաշարժ. «Ավելի շատ տղամարդիկ են մեկնում, կանայք ՝ ավելի քիչ տղամարդիկ-կանայք հարաբերակցությունն է փոխվում: Իսկ վերարտադրողական տարիքում այս հարաբերակցությունը շատ կարևոր է բնական վերարտադրության համար: Այդ թիվը պետք է բնականոն է լինի, որ բնականոն լինի նաև ծնելիությունը: Եթե կանանց որոշ մասը այստեղ չի գտնելու իր ամուսնուն, ծնելիության նվազում կարող է տեղի ունենալ»:
Սոցիալական առումով մեկնում են ավելի նախաձեռնող մարդիկ, այսինքն՝ բնակչության այն 5 տոկոսը, որ ստեղծում է, իսկ մնացած մասը բնակչության օգնում է նրանց:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու, Ռուբեն Եգանյանը նշեց, որ, ըստ երևույթին, էական ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա. «Նույն օրենքները շարունակելու են գործել: Նույնիսկ Ռուսաստանի քաղաքացին մի քաղաքից մյուսը տեղափոխվելիս հետևում է միգրացիոն օրենքներին. գրանցում է անցնում, պետք է աշխատելու իրավունք ստանա և այլն: Այս առումով ԵՏՄ-ին անդամակցելը ոչ մի փոփոխություն չի մտցնի: Վերջին խստացումներն էլ չեն վերանա»: