Հայերեն   English   Русский  

Հայ առաջատար ըմբիշը մեկնեց Գերմանիա


  
դիտումներ: 994

Հայաստանի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականի առաջատարը` աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 98 կգ քաշային գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 4-5 գոտեմարտ կանցկացնի Գերմանիայի ակումբային առաջնությունում:

Նա երեկ մեկնեց Գերմանիա, որպեսզի համալրի Մայնցի ըմբշամարտի ակումբի կազմը:

Հավելենք, որ արդեն մի քանի տարի 75 կգ քաշային աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Գերմանիայի ակումբային առաջնությունում հանդես է գալիս «KSV–Aalen-05» թիմի կազմում:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: