Թուրքիայում հայտնաբերվել է ԻՊ դպրոց
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը Անկարայում տեղակայված գրասենյակն օգտագործել է որպես երիտասարդ գրոհայինների վերապատրաստման վայր: Այս մեղադրական եզրակացությամբ է հանդես եկել Անկարայի դատախազը:
Խումբը մզկիթի անվան տակ օգտագործել է Անկարայի ծայրամասային թաղամասում գտնվող շինության երրորդ, չորրորդ եւ հինգերորդ հարկերը:
«Նրանք փորձում են ապահովել դպրոցական կրթություն այնպիսի վայրերում, ինչպիսիք են մզկիթները, կամ իրենց կողմից հիմնված ուսուցման կենտրոնները: Նրանք չեն ընդունում Թուրքիայի օրենքները եւ չեն ուղարկում իրենց երեխաներին հանրակրթական դպրոցներ», - ասվում է փաստաթղթում:
Դատախազը նշել է նաեւ, որ խումբը արդեն իսկ գործունեություն է ծավալել Անկարայի շրջանների մի շարք մզկիթներում:
Կասկածյալների տների հետախուզման ընթացքում հայտնաբերվել են դպրոցական քարտեր, ինչպես նաև մի շարք արգելված գրքեր: Կասկածյալներից մեկը հարցաքննության խոստովանել է, որ իրենց ստեղծած դպրոցներում սովորում է 10-18 տարեկան 22 երեխա: