Հայերեն   English   Русский  

ԻՊ-ի մի շարք առաջնորդներ լքել են Ռաքքան


  
դիտումներ: 670

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման մի շարք առաջնորդներ լքել են Սիրիայի Ռաքքա քաղաքը և ներկայումս պլանավորում են պայքարը շարունակել Սիրիայի և Իրաքի այլ քաղաքներում: Այդ մասին հայտնում է New York Times պարբերականը` հղում անելով Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

Ամերիկյան ռազմական գերատեսչության աղբյուրների փոխանցմամբ` Ռաքքայում, այնուամենայնիվ, դեռևս 3-4 հազար ահաբեկիչ է շարունակում մնալ:

Միացյալ Նահանգներում ենթադրում են, որ ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին ողջ է և լքել է Իրաքի Մոսուլ քաղաքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալ Բաղդադին կարող է իրաքյան անապատում թաքնվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: