Հայերեն   English   Русский  

Կատալոնացիները մասնակցում են Իսպանիայից անջատվելու քվեարկությանը


  
դիտումներ: 787

Ավելի քան մեկ միլիոն մարդ է մասնակցում Իսպանիայից Կատալոնիայի անջատման համար կազմակերպված ոչ պաշտոնական քվեարկությանը:


Իսպնիայի դատական համակարգը քվեարկությունը հակասահմանադրական էր ճանաչել, սակայն Կատալոնիայի կառավարությունը այնուամենայնիվ կազմակերպել էր այն:
Իսպանիայի սահմանադրական դատարանը կասեցրել էր անկախության հանրաքվեի նախագծի իրականացումը:
Կատալոնիայի կառավարությունը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 1-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 5,4 միլիոն ընտրողներից 1,1 միլիոնը ավելի քան 40,000 կամավորներով ընտրատեղամասերում մասնակցել է քվեարկությանը:
Քվեարկողներին տրվում են հետևյալ հարցերը՝ արդյոք նրանք ցանկանում են, որ Կատալոնիա պետություն լինի և արդյոք կցանկանային, որ այդ պետությունը անկախ լինի:
Վարչապետ Մարիանո Ռախոյը՝ ի պատասխան ոչ պաշտոնական քվեարկությանը կոչ է արել շրջանին «ողջամիտ» լինել և վերադառնալ բանակցություններին սահմանադրության շրջանակներում:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: