Հայերեն   English   Русский  

Գումար շորթելու նպատակով զույգն իրեն ներկասյացրել է Նիսի ահաբեկչության զոհ


  
դիտումներ: 558

Կաննում բնակվող ֆրանսիացի զույգը, փոխհատուցում ստանալու նպատակով, ներկայացրել է իրեն որպեսՆիսի ահաբեկչությունից տուժած: Այս մասին հաղորդում է The Local- ը:

36-ամյա տղամարդը եւ 29-ամյա կինը (նրանց անունները չեն նշվում) դատարանի առջեւ կկանգնեն ապրիլի 19-ին:

Նման դեպք գրանցվել էր նաև Փարիզում, երբ անցյալ տարվա դեկտեմբերին տղամարդը դատապարտվել էր վեց, իսկ կինը` երեք տարվա պայմանական ազատազրկման` իրենց Փարիզի ահաբեկչության զոհ ներկայացնելու և 60 հազար եվրո փոխհատուցում ստանալու համար: Ստացած գումարը նրանք ծախսել էին ավտոմեքենաների ձեռքբերման վրա, որոնք հետագայում վերավաճառվել էին:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 14-ին Նիսում Բաստիլի գրավման օրվա միջոցառումների ժամանակ բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ: Հարձակման հետեւանքով զոհվել էր 86 մարդ, եւս 308 մարդ վիրավորվել էր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: