Սա պաշտոնական Բաքվի հերթական սադրիչ գործողությունն է` ուղղված տարածաշրջանի փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը. Գալուստ Սահակյան
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդես եկավ հետևյալ հաղորդագրությամբ.
՛՛Երեկ ուսումնավարժական թռիչքի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել է ԼՂՀ պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռը: Ուսումնավարժական թռիչքի ընթացքում իրենց զինվորական պարտքը կատարելիս զոհվել են ԼՂՀ պաշտպանական բանակի երեք զինծառայողներ՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյան, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը: Սա պաշտոնական Բաքվի հերթական սադրիչ գործողությունն է ուղղված տարածաշրջանի փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը:
Այս տարվա օգոստոսի ավանտյուրիստական ու սադրիչ գործողություններից հետո Մինսկի խմբի միջնորդական գործողութուններն ու ջանքերը փաստորեն հերթական անգամ ընդգծված ցինիզմով անտեսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից: Սա բանակցային խաղաղ գործընթացը տապալելու ևս մեկ քայլ է, որով ոտնահարվոմ է խաղաղ կարգավորման, վստահության ամրապնդման և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ բոլոր պայմանավորվածությունները: Իրավիճակի սրման և ապակայունացման փորձերի ողջ պարտավորվածությունը կրում են Բաքվի իշխանությունները, ուստի հերթական անգամ կոչ եմ անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին դատապարտել և առավել հստակ, հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա՝ խաղաղ կարգավորման գործընթացի փորձերը ձախողելու պատճառով՛՛: