Փարիզի հարձակման հետևանքով զոհված ոստիկանը նախորդ ահաբեկչության ժամանակ եղել էր Բատակլան համերգասրահում
դիտումներ: 831
37-ամյա Խավիեր Ժուգելը մեկն էր հարյուրավոր սպաներից, որոնք Իսլամական պետության զինյալների հարձակման ժամանակ տեղակայվել էին Բատակլան համերգասրահի մոտ:
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան Փարիզի կենտրոնում ինքնաձիգով զինված տղամարդը կրակ էր բացել Ելիսեյան դաշտերում՝ Շանզ-Էլիզեում պարեկություն անող ոստիկանների վրա: Ոստիկաններից մեկը զոհվել էր, երկուսը՝ ծանր վիրավորվել: Հարձակվողը փորձել էր փախչել, սակայն ոստիկանների պատասխան կրակոցներից սպանվել էր:
Ավելի ուշ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել էր ահաբեկչության պատասխանատվությունը: