Մոսկվայի մետրոյում արտակարգ դեպք է գրանցվել: Գնացքներից
երեքը դուրս են եկել ռելսերից, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել, նվազագույնը 60 հոգի վիրավորվել է:
Վթարը
տեղի է ունեցել «Հաղթանակի
այգի» մետրոյի կայարանից դեպի «Սլավյանսկիյ բուլվար» կայարան ընթացքի ժամանակ: Վիրավորներին
հիվանդանոցներ են տեղափոխել շտապ օգնության մեքենաներով և ուղղաթիռներով: Մոտակա փողոցների
երթևեկությունը դադարեցված է: