Խմորի բաղադրությունը
2 բաժակ ալյուր
4 ճաշի գդալ թանձր թթվասեր
50-100 գ կարագ
0,5 բաժակ շաքարավազ
1 ձու
1/4 թեյի գդալ սոդա, նույքան էլ աղ:
Պատրաստումը
Բոլոր բաղադրիչները խառնել ու խմոր հունցել, ապա գրտնակով բացել: Գրտնակած շերտի վրա մեղր քսել ու վրան շաքարավազի հետ խառնած մանրացրած ընկույզ տարածել: Ապա խմորի շերտից ռուլետ փաթաթել: Տապակը կարագոտել, ռուլետը տեղավորել ու վրան ձու քսել, տեղ-տեղ ծակծկել, որ չճաքի:
Բարի ախորժակ: