Ալեն Դելոնը հայտնել է կարիերայի ավարտի մասին
դիտումներ: 1312
«Դա կլինի իմ վերջին ֆիլմը, ես բռնցքամարտիկի նման եմ, որը չի ցանկանում լրացուցիչ մարտ անցկացնել, չեմ ցանականում ավելորդ ֆիլմում նկարահանվել»,- հայտարարել է Ալեն Դելոնը:
81 տարեկան Դելոնի խոսքով՝ նոր ֆիլմում իր հետ հանդես կգա դերասանուհի Ժյուլետ Բինոշը, թեև սկզբում պլանավորվել էր, որ ֆիլմում կնկարահանվի Սոֆի Մարսոն:
«Ժյուլետը տաղանդավոր դերասանուհի է, նա ինձ շատ է դուր գալիս: Ֆիլմի սցենարը նվիրված կլինի իմ տարիքի տղամարդու և 50-ամյա մի կնոջ սիրո պատմության», - պատմել է Դելոնը:
Հիշեցնենք, որ Ալեն Դելոնի մասնակցությամբ վերջին ֆիլմը նկարահանվել է 2008թ․-ին: