Հայերեն   English   Русский  

Ուկրաինայի նախագահ. Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի դեմ պատերազմին


  
դիտումներ: 788

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ ինքը պատրաստ է Ռուսաստանի դեմ համընդհանուր պատերազմին՝ պնդելով, որ արևելյան Եվրոպայում առկա ճգնաժամը ավելի լուրջ է, քան Իսլամական պետության սպառնալիքը:

Կիևը համոզված է, որ Մոսկվան ամրապնդում է զորքերի դիրքերը իր սահմանի մոտակայքում և ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ինչը Կրեմլը անընդհատ ժխտում է:

Պորոշենկոն հայտնել է, որ իր բանակը այժմ ավելի լավ է պատրաստված երկրի տարածքը պաշտպանելուն, քան կոնֆլիկտի սկզբում:

Պորոշենկոն նշել է, որ G20-ի հանդիպումը ցույց է տվել, որ Ռուսաստանը ամբողջովին մեկուսացված է՝ ավելացնելով, որ Պուտինը խոստանում է մի բան, սակայն հաջորդ օրը մեկ այլ բան է անում:

Կիևի պաշտոնյաների տեղեկություններով՝ վերջին 24 ժամվա ընթացքում վեց ուկրաինացի զինվոր և երեք ոստիկան է զոհվել:

Օկուպացված Լուգանսկի շրջանում ուկրաինական կողմի ներկայացուցիչը հայտնել է, որ Ռուսաստանից ուղարկված վերջին մարդասիրական օգնության մեջ սնունդ և ձմեռային տաք հագուստ չի եղել, այլ միայն՝ սպառազինություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: