Հայերեն   English   Русский  

Այսօր մեկնարկում է Norway Chess գերհզոր մրցաշարը


  
դիտումներ: 877

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկում է Norway Chess գերհզոր շախմատային մրցաշարը, որին մասնակցելու են 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը և Անիշ Գիրին:

Norway Chess մրցաշարը կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարով: Կայծակնային շախմատի մրցաշարի հաղթողը իրավունք կստանա ընտրելու մրցաշարում իր մեկնարկային համարը: Այնուհետև 2-րդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կընտրի իր մեկնարկային համարը և այդպես շարունակ: 10 շախմատիստից բաղկացած շրջանային մրցաշարում մեկնարկային համարը կարևոր է նրանով, որ 1-5-րդ համարների տակ հանդես եկող շախմատիստները 5 պարտիա կխաղան սպիտակ խաղաքարերով և 4 պարտիա՝ սևերով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: