Հայերեն   English   Русский  

Իրանն իր տարածքից հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի ահաբեկիչների ուղղությամբ


  
դիտումներ: 1161

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Սիրիական Դեր Զոր քաղաքում՝ ի պատասխան անցյալ շաբաթ Իրանի խորհրդարանի և Հոմեյնի դամբարանի վրա իրականացված ահաբեկչական հարձակումների, որոնց հետևանքով 18 մարդ զոհվեց:

Այս մասին գրում է theguardian-ը: Չնայած Իրանի հեղափոխական գվարդիան պայքարում է Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ, սա առաջին անգամ է, որ նրանք հարվածներ են հասցնում Իրանի տարածքից:

Հայտարարության մեջ ասվում է, որ հրթիռային հարվածների հետևանքով ԻՊ-ը մարդկային և տեխնիկական մեծ կորուստներ է կրել, սակայն ԻՊ-ի կրած վնասերի ծավալի մասին տեղեկություններ չկան:

Լրատվամիջոցները գրում են, որ Իրան-իրաքյան պատերամից ի վեր՝ սա միջին հեռահարության հրթիռների օգտագործման առաջին դեպքն էր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: