Հայերեն   English   Русский  

Թուրքիայի ԱԳ նախարարը ԱՄՆ դեսպան Ջոն Բաասի հետ քննարկել է 1915 թվականի հարցը


  
դիտումներ: 1043

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ընդունել է Անկարայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Բաասին: ԶԼՄ-ների համար փակ հանդիպման ընթացքում կողմերի քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցը, Կիպրոսի խնդրի վերաբերյալ բանակցությունների շարունակության և Ուկրաինային առնչվող հարցեր:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Չավուշօղլուն Բաասին ներկայացրել է 1915 թվականի վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական տեսակետը` ակնարկելով, որ ԱՄՆ ղեկավարությունը պետք է հաշվի առնի Թուրքիայի համար հարցի նրբությունը և 100-ամյակին ընդառաջ պահի ու պահպանի երկկողմ հարաբերությունները: Չավուշօղլուն մասնավորապես նշել է, որ 1915 թվականի հարցի հայտնվելը ԱՄՆ-ի օրակարգում կարող է բացասականորեն անդրադառնալ երկու երկրների փոխհարաբերությունների վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: