Հայերեն   English   Русский  

Դոհան հաշվում է երկրի տնտեսական արգելափակման հետևանքով կորուստները


  
դիտումներ: 1492

Դոհան հաշվում է արաբական երկրների կողմից տնտեսական արգելափակման հետևանքով հնարավոր կորուստները: Այդ մասին Russia Today հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է Կատարի պաշտպանության նախարար Հալիդ ալ Ատիյան: Գրում է Russian.rt.com-ը:

«Համապատասխան մարմինները հաշվում են տնտեսական արգելափակման պատճառով առաջացած կորուստները», - հայտարարել է Կատարի պաշտպանության նախարարը:

Նրա խոսքով` Կատարը դիտարկում է արգելափակման պատճառով առաջացած կորուստների համար իրավական բազան:

Ավելի վաղ Ալ Ատիյան հայտարարել էր արգելափակման պատճառով դրական կողմերի մասին:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, որին ահաբեկչության ֆինանսավորման մեջ մեղադրեցին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: