Հայերեն   English   Русский  

​Բարսելոնայում գնացքի վթարի հետևանքով 50 վիրավոր կա


  
դիտումներ: 2736

Բարսելոնայում 48 մարդ վիրավորվել է կայարանում գնացքի վթարի հետևանքով: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է El Pais պարբերականը, միջադեպի հետևանքով 5 անձինք լուրջ վնասվածքներ են ստացել, իսկ 18-ը՝ հոսպիտալացվել:

Պարբերականի տվյալներով՝ կայարանում գնացքը չի կարողացել կանգ առնել և բախվել է պլատֆորմին:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 7:15-ին:

Ներկայումս միջադեպի հանգամանքները հստակեցվում են, իսկ տուժածներին բժշկական օգնություն են ցուցաբերում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: