ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Ակնալիճ գյուղում գտնվող եզդիական սրբատեղի
Ներկաները ծաղիկներ են դրել հուշակոթողին, այնուհետեւ այցելել են եզդիական տաճար:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ այն, ինչ տեղի է ունեցել Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ, դա ցեղասպանություն էր: Խոսելով ՀՀ Ազգային ժողովի կողմից ցեղասպանություն եզրույթի ընդունման մասին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ասել է. «Յուրաքանչյուր պետություն հաշվի է առնում գործընթացի շրջանակներում կոնկրետ քայլերի հաջորդականությունը եւ արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունների շրջանակում հարցին քայլ առ քայլ գնալը, դա մեկ րոպեի կամ մեկ ժամվա գործընթաց չէ»:
ՀՀ ԱԺ պատգամավոր, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ ՀՀ խորհրդարանը սկզբունքորեն դեմ չէ եւ հակված է 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում եզդիների նկատմամբ կատարված ցեղասպանության վերաբերյալ որեւէ ձեւաչափով փաստաթղթի ընդունմանը: