Հայերեն   English   Русский  

Երիտասարդությունը/ Ամերիկայի ապագան


  
դիտումներ: 4090

Ներկայում Ամերիկայում տիրում է քաղաքական վիճահարույց մթնոլորտ, որում, անկախ հանրապետական կամ դեմոկրատ լինելուց, միշտ գտնվում է ասելու ինչ-որ մի բան Ամերիկայի ներկայի նախագահ Դոնալդ Թրամփի մասին:

Այնուամենայնիվ, մենք միշտ հակված ենք մակերեսային տեսակետ ձևավորել թե ինչ է կատարվում իրականում` շատ անգամ կիսելով քաղաքական գործիչների, հայտնի կամ մեզնից բարձրաստիճան մարդկանց կարծիքներ:

Բացի այդ, օտարերկրացիներին կարող է թվալ, որ բոլոր մարդիկ Ամերիկայում դեմ են նախագահ Թրամփին, այդ թվում նաև երիտասարդությունը:

Թվում է, որ չկա հնարավորություն իմանալու սովորական մարդու կարծիքը թե ինչ է տեղի ունենում քաղաքական ոլորտում:

Այստեղ ներկայացնում ենք երեք դեռահասների կարծիքը ներկայիս քաղաքական մթնոլորտի մասին:

Իրենց ցանկությամբ դրանք ներկայացված են անանուն: Այս մարդիկ ընտրված են այն սկզբունքով, որ վերջիններս չեն դիտում նորությունները, չեն ընկնում կողմնակալ ազդեցության տակ, այլ արտահայտում են իրենց իրական դիրքորոշումը երկրի կարգավիճակի վերաբերյալ:

Առաջին հարցվածը նշում է, որ ինքը սկզբից ևեթ Թրամփին է պաշտպանել և այսօր էլ շարունակում է: Ավելին, նա աջակցում է Թրամփի՝ մինչ օրս կայացրած բոլոր որոշումներին՝ համոզված լինելով , որ Օբամայից հետո Թրամփն ավելի հեռուն է գնացել և կկանգնեցնի Ամերիկայի ներկայիս անկումը: Նա ակնհայտորեն սիրում է Թրամփին և համաձայն է նրա վարած քաղաքականության հետ:

Մյուս հարցվածը մոխրագույն տիրույթում է և կողմերից ոչ մեկին չի պաշտպանում:Նա խոստովանում է, որ չի պաշտպանում Թրամփին, բայց միևնույն ժամանակ նկատում է, որ կապ չունի, թե ինչ է անում Թրամփը, երկիրն իրեն չի սիրում:

Նա չի կարողանում պատասխանել, թե որոնք են ամերիկացիների շրջանում նման հիասթափեցնող տարակարծությունների պատճառները: Սա մի մարդու կարծիք է, որն իսկապես մտածում է ուրույն ձևով և նրա կարծիքը տարբերվում է ավելի տարեց մարդկանց դիրքորոշումից:

Վերջին հարցվածը շատ հետաքրքիր պատասխան է տալիս՝ ցույց տալով, թե ինչպես է մտածում երիտասարդությունը այս հարցի շուրջ.

«Ինձ չի հուզում, ես չգիտեմ»:

3 զրուցակիցներն էլ ցույց են տալիս դեռահասների իրական մտածելակերպը, որոնց ամեն ինչ գդալով չի մատուցվել: Հարցազրույցի մասնակիցներից մեկն էլ հայտարարել է, որ ինքը չգիտի , թե ինչ է կատարվում, միայն գիտի, որ երկիրը երջանիկ չէ:

Հոդվածի հեղինակը կարծում է՝ դեռևս կան մարդիկ, որոնք ունեն իրենց սեփական կարծիքը՝ անկախ նրանից, որ նրանք ենթարկվում են ավելի բարձր դիրք ունեցողների կամ ավելի հաճախ՝ ծնողների կարծիքին:

«Բանն այն է, որ մենք մի շարք հեղինակակություններ ունենք, որոնք երկրում տրամադրություն են թելադրում՝ թե ինչն է ճիշտ, ինչը սխալ, բայց հարցազրույցի ժամանակ հնչում են նաև ծանրակշիռ դիրքորոշումներ: Շատերն էլ չգիտեն թե ինչ է կատարվում և դիրքորոշում չունեն:

Մենք պետք է իսկապես դադարենք ազդեցություն գործել երիտասարդության վրա, քանի որ մի մասին իսկապես չի հուզում, թե ինչն է ճիշտ ու սխալ: Նրանց պետք է ազատ թողնել և թույլ տալ կայացնել սեփական որոշումները»,-վերջում նշում է հեղինակը:

Վիգեն Սողոմոնյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: