Խոշոր հրդեհ Գյումրիում, օգնության են հասել նաև ռազմաբազայից
Տարին նոր է կես ընկել, մարզում արդեն 47 դեպքով աճ է գրանցվել:
Օգոստոսի 10-ին էլ՝ ժամը 15:58 -ին մարզային փրկարարական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրու <Մայր Հայաստան> հուշահամալիրի հարևանությամբ՝ Սևերսկի թաղամասում այրվում է չոր խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, տեղում տեսնելով հրդեհի տարածվածությունը ջոկատն օգնության է հրավիրել ևս 2 հաշվարկ, ինչպես նաև մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է 20:14-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:
Ուժեղ քամին իր հերթին նպաստել է կրակի տարածմանը: Հրշեջներին օգնության են շտապել նաև Գյումրու քաղաքապետարանի 3 ջրատար մեքենա, ռուսական ռազմաբազայի մեկ հրշեջ մեքենա:
Հավելենք, որ ամեն տարի այս ժամանակահատվածում նշված կանաչապատ տարածքում հրդեհների դեպքեր են գրանցվում: