Հայերեն   English   Русский  

Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով Իրաք է մեկնել


  
դիտումներ: 1483

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը չհայտարարված այցով Իրաք է մեկնել: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ այցի շրջանակներում Պենտագոնի ղեկավարը հանդիպումներ կունենա իրաքցի առաջնորդների հետ և նրանց հետ կքննարկի «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի հարցում հետագա քայլերը:

Օգոստոսի 20-ին Իրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբադին հայտարարել էր, որ իրաքյան զորքերը գործողություններ են սկսում ԻՊ-ի ահաբեկիչներից Թալլ-Աֆար քաղաքն ազատագրելու նպատակով:

Իսկ հուլիսի սկզբին Իրաքի վարչապետը հայտարարել էր Մոսուլում ահաբեկիչներին ջախջախելու մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: