Երիտասարդ բռնցքամարտիկները տարբեր հարգի մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
դիտումներ: 2773
Հայաստանի հավաքականը հինգ մեդալ է նվաճել:
Ոսկե մեդալ նվաճել է 52 կգ քաշային Արթուր Բազեյանը: Ժիրայր Սարգսյանն (56 կգ) ու Տոնի Գալստյանը (69 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Էրիկ Թոխյանն (49 կգ) ու Բենիկ Նիկողոսյանը (64 կգ) երրորդ մրցանակակիր են:
Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում էր վեց բռնցքամարտիկով՝ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ: