Հայերեն   English   Русский  

Ստամբուլում մեկ տարում ձերբակալվել է 649 ԻՊ-ական


  
դիտումներ: 750

Ստամբուլի ոստիկանությունը հրապարակել է Թուրքիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վերաբերյալ մեկամյա հաշվետվություն:

Ինչպես հաղորդում է թուրքական «Դիքեն» լրատվական կայքը, ահաբեկչության դեմ պայքարի վարչության՝ իրականացված գործողությունների մասին հաշվետվությունն ընդգրկում է 2016 թ-ի օգոստոսի 15-ից 2017 թ-ի օգոստոսի 15-ը ընկած ժամանակահատվածը:

Ըստ տեղեկությունների՝ մեկ տարում իրականացվել է 117 հակաահաբեկչական գործողություն, որի շրջանակներում ձերբակալվել է 649 մարդ: Ձերբակալվածներից 282-ը կալանավորվել է, 144-ը պայմանական, 299 անձ էլ ազատ է արձակվել: Մնացած ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության այլ ստորաբաժանումների հսկողության տակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: