Խտացրած կաթով կոնֆետներ
դիտումներ: 2583
Պատրաստման եղանակը
Խտացրած կաթը դատարկել հաստ տակ ունեցող ամանի մեջ, ավելացնել կարագը, դնել մարմանդ կրակի վրա ու անընդհատ խառնելով եփել այնքան, որ կարագը հալչի: Կրակից վերցնել, մեջը լցնել կոկոսի փաթիլներ ու խառնել, ապա դնել սառնարանը ողջ գիշեր: Առավոտյան սառեցված զանգվածից ոչ մեծ գնդեր ձևավորել, լցոնել նուշով, ապա գունդը թաթախել կոկոսի փաթիլների մեջ:
Ի դեպ, գնդերի մեջ կարելի է նաև չիր կամ չամիչ դնել: Իսկ կոկոսի փաթիլների փոխարեն կարելի է օգտագործել մանրացրած վաֆլի:
Բարի ախորժակ