Հայերեն   English   Русский  

Ուկրաինայի կառավարության և ապստամբների միջև հրադադարի նոր համաձայնագիր է կնքվել


  
դիտումներ: 953

Ուկրաինայի կառավարության զորքերը և Լուգանսկի շրջանի անջատողականները համաձայնության են եկել նոր հրադադարի պայմանագրի շուրջ:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը հայտնել է, որ համաձայնագրի շրջանակներում ռազմական գործողությունները պատերազմող կողմերի միջև պետք է դադարեն:

Շաբաթ օրը տեղի ունեցած բանակցությունների ժամանակ կողմերը համաձայնվել են, որ շաբաթվա վերջին ծանր սպառազինությունը պետք է դուրս հանվի ռազմաճակատից:

Լուգանսկի ապստամբների շարժման ղեկավար Իգոր Պլոտինսկին հաստատել է հրադադարի պայմանագրի կնքման մասին լուրերը, սակայն հայտնել է, որ որոշակի պայմանավորվածություն ձեռք չի բերվել ապառազմականացված գոտու լայնության վերաբերյալ:

Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանագիր կնքվել էր նաև նախկինում, սակայն այն չէր պահպանվել: Սեպտեմբերին Բելառուսում կնքված խաղաղության պայմանագրից հետո հարյուրավոր մարդիկ են սպանվել:

Երկուշաբթի օրը համաձայնություն էր ձեռք բերվել Դոնեցկի օդանավակայանի շրջանում բախումները դադարեցնելու վերաբերյալ, սակայն հրթիռակոծությունը շարունակվել է մի քանի ժամ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: