Armsport.am-ի հաղորդմամբ՝ Թբիլիսիում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Կողմերը խաղաղ ելք են կնքել 32-րդ քայլում:
Կիսաեզրափակչի երկրորդ պարտիան կկայանա վաղը՝ սեպտեմբերի 20-ին:
Եզրափակչի մյուս ուղեգրի համար պայքարում են ամերիկացի Ուեսլի Սոն և չինացի Դին Լիժենը: