Սիրիայի տարածքի 87%-ից ավելին ազատագրված է ԻՊ-ի ահաբեկիչներից. ՌԴ ՊՆ
«ԻՊ-ից ազատագրված է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքի 87,4%-ից ավելին», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է հաղորդագրության տեքստը:
Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները Սիրիայում 5295 հեկտար տարածք են ականազերծել:
«Հալեպում 2956 հեկտար, Պալմիրայում` 2339 հեկտար», - ընդգծել են ՌԴ ՊՆ-ում:
Հաղորդվել է, որ ընդհանուր առմամբ ռուս սակրավորները 60384 պայթուցիկ առարկա են վնասազերծել:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայումս Սիրիայում ստեղծված իրավիճակը զգուշավոր լավատեսության համար հիմքեր է առաջացնում: