Հայերեն   English   Русский  

Հավերժական երիտասարդություն. 71-ամյա Շերը բացահայտել է գեղեցկության գաղտնիքները


  
դիտումներ: 1421

Երգչուհին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում մշտապես երիտասարդ և գեղեցիկ տեսք ունենալ

Մայիսին երգչուհի Շերը դարձավ 71 տարեկան: Հենց այդ նույն ժամանակ 71-ամյա երգչուհին Billboard մրցանակաբաշխության շրջանակներում իսկական ֆուրոր առաջացրեց` դիսկոտեկ կազմակերպելով բեմի վրա: Ելույթի ժամանակ երգչուհին բեմ բարձրացավ չմուշկներով և թափանցիկ զգեստով: Գրում է Elle.ru-ն:

Իսկապես երգչուհու արտաքին տեսքին և ֆիզիկական տվյալներին կարող են նախանձել անգամ նրանից մի քանի անգամ երիտասարդ կանայք: Նախօրեին People ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում երգչուհին պատմել է, թե ինչն է իրեն թույլ տալիս տոնուսի մեջ մնալ: Պարզվում է` երգչուհու գլխավոր գաղտնիքը «պլանկա» վարժությունն է:

«Պլանկա սկսել եմ նախ 30 վայրկյանով անել և այն ժամանակ կարծում էի, որ կմահանամ և չեմ կարողանա դիմանալ: Իսկ այժմ արդեն ես 3-5 րոպե եմ զբաղվում», - խոստովանել է Շերը:

Երգչուհին մեծ նշանակություն է տալիս նաև մաշկի խնամքին` ընդգծելով, որ «մոնոգամիայի» կողմանակից չէ այդ հարցում: «Իմ պրոցեդուրաները տարաբնույթ են, սիրելի միջոց չունեմ, ամենատարբեր միջոցներ եմ կիրառում», - հայտարարել է Շերը:

Հագուստի հարցում իր բավական համարձակ ոճը երգչուհին «խենթ» է համարում: «Երբ Սոնին (Սոնի Բոնոն եղել է երգչուհու գործընկերն ու առաջին ամուսինը) և ես սկսեցինք մեր համագործակցությունը, հագնվում էինք այնպես, ինչպես նախկինում ոչ ոք, և դա որոշակի բարդություններ էր առաջացնում: Մարդիկ մեզ տարօրինակ էին համարում և դա մեր փորձերի և նորարարության գինն էր», - անկեղծացել է Շերը:

Շերի կարծիքով խիզախությունը չափազանց կարևոր է, այն թույլ է տալիս պահպանել անհատականությունը:

«Եղեք այնպիսին, ինչպիսին կաք», - կոչ է արել երգչուհին:

Շեր-համարձակ կերպար

Շեր

Շեր

Շեր

Շեր





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: