Հայերեն   English   Русский  

Աշխարհը գնում է դեպի կործանում. Աշոտ Մանուչարյան


  
դիտումներ: 2184

«Աշխարհն այսօր հիշեցնում է «Տիտանիկ». հատուկ ընտրանին զվարճանքների մեջ է, մինչդեռ նավը գնում է դեպի կործանում», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշոտ Մանուչարյանը` անդրադառնալով աշխարհում տիրող իրավիճակին:

«Նավը դուրս է բերվել խայտառակ օվկիանոս: Իրական ընտրանին փորձում է մի բան անել, որ ժողովուրդը փրկվի: Սա է աշխարհի վիճակը: Հայաստանի հատուկ ընտրանուն էլ են մի սենյակ տվել կամ ինչ-որ կազինո: Ոչ ոք չի հետաքրքրվում, թե նավի հետ է ինչ է լինելու: Այս ընտրանին նպաստում է, որ առավելագույն վնասներ լինեն»:

Մանուչարյանի խոսքով` կա նաև փոքրաթիվ ընտրանի, որ մտածում է այն մասին, թե ինչ կլինի ժողովրդի հետ: Սակայն նրանք ռեսուրսներ չունեն, կապիտալ չունեն:

«Բոլոր երկրների կուսակցությունները սկսել են ավելի զգուիշավոր հայտարարություններ կատարել: Սակայն կան ընդվզող երկրներ, որոնք ուրիշ մոդելներ են առաջարկում: Օրինակ Լատինական Ամերիկայի երկրները, Չինաստանը և այլն», - ասաց «Ղարաբաղ կոմիտեի» անդամը:

Ըստ նրա` « Իսլամական պետությունը» հստակ գործողության արդյունք է. այն, որ այն իր ուրույն մարդկային ուղին է փնտրում, բնական է, բայց պետք է Արևմտուքի հետ երկխոսության մեջ գնալով դա անի:

Անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը` Աշոտ Մանուչարյանը նշեց, որ ՀՀ-ն և ընթացիկ էլիտան ընտրություն չունեն, ոչ թե Հայաստանը. «Նրանք զբաղվում են միայն ներքին քաշքշուկներով: Ով պետք է Բաղրամյան 26-ում նստի, որ ավելի շատ թալանի: Երբ ուրիշ բանով զբաղվեն, գուցե արդյունք լինի»:

Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ Հայաստանն էլ կարող է շարժվել իր ուրույն մոդելի համաձայն: «Հայերը կարող են իրենց ուրույն քայլերը կատարել: Այժմ աշխարհում այնպես է դրությունը, որ բոլորը բոլորի դեմ պատերազմում են: Սակայն անգամ ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է կամուրջ ստեղծել Ռուսաստանի հետ: Հայաստանը կարող է կամուրջներ ստեղծել, օրինակ Իրանի և Իսրայելի միջև: Նախապես գոնե համայնքների և հայ գործիչների մակարդակով հանդիպում լինի Հայաստանում», - ասաց նա:

Խոսելով Հայաստանի ներկայիս վիճակի մասին՝ Աշոտ Մանուչարյանը նշեց. «Վերջին 10-15 տարվա ընթացքում ոչ մի սեփական քաղաքական քայլ չենք ձեռնարկել, արել ենք այն, ինչ մեզ ասել են: Մեզ պետք չէ մտածել, թե արտաքին քեռիներն ինչ կասեն, թե ինչ պետք է անենք»,-ասաց նա:

Ըստ Մանուչարյանի` վերջին շրջանում ընդդիմության ակտիվացումը ունի մեկ դրական կողմ. «Ցանկացած այդպիսի ակտիվացման մեջ դրական բան կա մեկ առումով. ժողովրդի ընդվզման պատրաստակամությունը մեծանում է», - նշեց նա` սակայն միաժամանակ թերահավատություն հայտնեց, թե արդյոք որևէ ծրագիր կարող են տրամադրել մարդկանց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: