Թանձրահյութ «Սացեբելի»
դիտումներ: 10580
Բաղադրությունը
2 կգ սալոր
2-3 պճեղ սխտոր
2-3 կծու տաքդեղ
20 գրամ քարի (աղացած վաճառվում է)
1 ճ.գդալ աղ
8 ճ.գդալ շաքարավազ
2-3 թ.գդալ պղպեղ
0,5 թ.գդալ դարչին (ըստ ցանկության)
Պատրաստումը
Սալորը լվանալ ու կորիզները հանել, տաքդեղը լվանալ ու սերմերը հեռացնել, սխտորը մաքրել:
Բոլոր բաղադրիչները աղալ, համեմել աղով ու համեմունքներով, ավելացնել շաքարավազը, ապա եռացնել 30 րոպե: Ստացված զանգվածը լցնել ախտահանված ապակյա բանկաների մեջ, փակել ու պահել զով տեղում:
Բարի ախորժակ: