Հայերեն   English   Русский  

Կատալոնցիների 90%-ը կողմ է քվեարկել անկախությանը


  
դիտումներ: 961

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ Իսպանիայից անկախության օգտին քվեարկել է ընտրողների 90%-ը: Գրում է Gazeta.ru-ն:

5,3 միլիոն ընտրողներից հանրաքվեին մասնակցություն ցուցաբերել է 2,3 միլիոնը:

Կատալոնիայի անկախության հանրաքվեն հոկտեմբերի 1-ին է տեղի ունեցել: Մադրիդը չի ճանաչել քվեարկությունը, իսկ հանրաքվեի անցկացման ընթացքում զանգվածային բախումներ են գրանցվել ցուցարարների և ոստիկանության միջև:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային դիտորդները հաստատել են հանրաքվեի համապատասխանությունը Իսպանիայի օրենսդրությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: