Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի ԱԳՆ-ն Կատալոնիայի անկախացման հանրաքվեի մասին


  
դիտումներ: 937

Պաշտոնական Բաքուն ճանաչում է Իսպանիայի տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը այդ առնչությամբ մասնավորապես ասել է. «Ադրբեջանի Հանրապետությունը հարգում է Իսպանիայի Թագավորության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը երկրի՝ միջազգային մակարդակով ճանաչված սահմանների շրջանակներում»:

Հիքմեթ Հաջիևը նման կերպ է արձագանքել հոկտեմբերի 1-ին իսպանական Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացնելուն: «Մենք կողմ ենք Իսպանիայի սահմանադրության և օրենքների հիման վրա ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորմանը»,- ընդգծել է Հաջիևը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: