Հայերեն   English   Русский  

ԵՄ հանձնաժողովը հայտարարեց, որ Կատալոնիայի հանրաքվեն հակաօրինական է


  
դիտումներ: 1701

Եվրոպական միությունը վերջապես արձագանքել է Կատալոնացիների անկախության հանրաքվեին:

Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց, որ հանրաքվեն «հակաօրինական» է և հակասում է Իսպանիայի սահմանադրությանը, գրում է independent-ը:

Հանձնաժողովը ցուցարարների ծեծի դեպքերն ու ընտրատեղամասերը փակելը բնորոշեց որպես «ներքին գործ»,իսկ ոստիկանության բռնի գործողությունները՝սահմանադրական կարգի պահպանմանն ուղղված քայլ:

Միևնույն ժամանակ, ԵՄ գործադիր մարմին համարվող հանձնաժողովը կողմերին կոչ է արել սահուն անցում կատարել «դիմակայությունից դեպի երկխոսություն»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: