Հայերեն   English   Русский  

Պուտինը մեկնաբանել է Կատալոնիայում անկախության հանրաքվեի անցկացումը


  
դիտումներ: 1981

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Կատալոնիայում անկախության հանրաքվեի անցկացումը: Գրում է Russian.rt.com-ը:

«Չեմ թաքցնում, որ մենք շատ մտահոգված ենք Իսպանիայի համար», -ասել է Ռուսաստանի առաջնորդը:

Ընդ որում` Պուտինն ընդգծել է, որ դա այդ երկրի «ներքին գործն» է: Պուտինը նաև հույս է հայտնել, որ շուտով կհաջողվի ճգնաժամը հաղթահարել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական խորհրդարանը Կատալոնիայի անկախության հանրաքվեի հարցով բանավեճեր կանցկացնի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում հանրաքվե անցկացվեց, որի ընթացքում քվեարկությանը մասնակցություն ցուցաբերած կատալոնցիների 90%-ը կողմ էր քվեարկել անկախությանը:

Վերջին տվյալներով` տարածաշրջանում անկարգությունների հետևանքով ավելի քան 900 քաղաքացի է տուժել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: