Հայերեն   English   Русский  

ԻՊ-ը ստանձնել է Դամասկոսի ահաբեկչության պատասխանատվությունը


  
դիտումներ: 1371

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է նախօրեին Դամասկոսում ոստիկանակության բաժանմունքի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Sky News Arabiya հեռուստաընկերությունը:

Հոկտեմբերի 2-ին ահաբեկիչների խումբը Դամասկոսի հարավում գտնվող Ալ-Միդան շրջանում հարձակում էր գործել ոստիկանության բաժանմունքի վրա: Հարձակում գործած ահաբեկիչներից մեկը պայթեցրել էր իրեն շենքի մուտքի մոտ, իսկ երկրորդը պայթուցիկ սարքը շենքի ներսում էր գործի դրել:

Իրականացված ահաբեկչության հետևանքով առնվազն 15 մարդ էր զոհվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: