Կատալոնիան առաջիկա օրերին անկախություն կհռչակի
դիտումներ: 1282
Պուչդեմոնի խոսքով` կառավարությունը կսկսի գործել այս շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին:
Պատասխանելով Կատալոնիայի կառավարության վրա վերահսկողություն հաստատելու Իսպանիայի հնարավոր փորձի դեպքում արձագանքի մասին հարցին` Պուչդեմոնը հայտարարել է, որ դա սխալ կլիներ, որն ամեն ինչ փոխում է:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն հոկտեմբերի 1-ին է անցկացվել: Կառավարության տվյալներով` քվեարկությանը մասնակցություն ցուցաբերած կատալոնցիների 90%-ը կողմ է քվեարկել անկախությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 4-րդը չի ընդունել հանրաքվեի արդյունքները: