Կատալոնիայի առաջնորդն Իսպանիայի թագավորին ավտոնոմիայի բնակիչների կարծիքներն անտեսելու մեջ է մեղադրել
«Մենք համաձայն չենք պետության ղեկավարի ուղերձի հետ, քանի որ նա աջակցում է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռոխային և գիտակցաբար արհամարհել է կատալոնցիներին, որոնք ոչ այնպես են մտածում, ինչպես ինքը», - հայտարարել է Պուչդեմոնը հատուկ ելույթի ընթացքում:
Նրա խոսքով` Կատալոնիայի իշխանությունները ետ չեն կանգնում իրենց խոստումներից: Ընդ որում` Կատալոնիայի ղեկավարն ընդգծել է, որ երկխոսության համար դուռը բաց է թողնում:
Ավելի վաղ Ֆիլիպ 4-ը Կատալոնիայի իշխանությունների գործողություններն անօրինական էր անվանել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին հանրաքվե անցկացվեց, որի մասնակիցների գրեթե 90%-ը քվեարկեց Իսպանիայից անկախանալու օգտին: Վերջին տվյալներով` ոստիկանության և կատալոնցիների միջև բախումների հետևաքով 893 քաղաքացի է տուժել: