Հայերեն   English   Русский  

Իսպանիայի ՍԴ-ն չեղյալ է հայտարարել Կատալոնիայի անկախության հարցով խորհրդարանի նիստը


  
դիտումներ: 1575

El Diario պարբերականի փոխանցմամբ` Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել Կատալոնիայի խորհրդարանի նիստը, որի ընթացքում տարածաշրջանի կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնը պետք է բացատրեր հանրաքվեից հետո գործողությունների ռազմավարությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ նիստը պլանավորված էր հոկտեմբերի 9-ին անցկացնել: Ավելի վաղ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնը հանրաքվեի կապակցությամբ իր հատուկ ելույթի ընթացքում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 4-ին ավտոնոմիայի բնակիչների կարծիքն անտեսելու մեջ էր մեղադրել:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն հոկտեմբերի 1-ին էր անցկացվել, որի մասնակիցների գրեթե 90%-ը կողմ էր քվեարկել անկախությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: