Հայերեն   English   Русский  

Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին


  
դիտումներ: 2047

Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին, Իգոր Պոպովին, Էնդրյու Շեֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկին:

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` այլ մանրամասներ չտրամադրելով:

Համանախագահները մայրաքաղաք Բաքու են ժամանել Երևանից, որտեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի ղեկավարության հետ: Բացի այդ, ամերիկացի նորանշանակ համանախագահ Շեֆերը այցելել է Լեռնային Ղարաբաղ և ծանոթացել նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ըստ տեղեկությունների` այդ բանակցությունների հիմնական թեման եղել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման կազմակերպումը: Ըստ ամենայնի` այս թեման լինելու է նաև Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունների ուշադրության կենտրոնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: