Հայերեն   English   Русский  

Էրդողանի հայտարարությունը չի փոխի Ղրիմի կարգավիճակը. Պուշկով


  
դիտումներ: 1719

Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Ղրիմի կարգավիճակը չի փոխվի այն բանից հետո, արդյոք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կճանաչի դրա պատկանելիությունը Ռուսաստանի Դաշնությանը, թե ոչ: Գրում է Russian.rt.com-ը:

Ավելի վաղ Էրդողանը Կիևում նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և պատրաստ չի ճանաչել Ղրիմի անօրինական բռնակցումը:

Հիշեցնենք, որ 2014թ. մարտին Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որի ընթացքում հանրապետության ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլի բնակիչների 95,6%-ը քվեարկեց Ռուսաստանին միանալու օգտին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: