Հայերեն   English   Русский  

Կատալոնիայի առաջնորդը անկախության հռչակագիր է ստորագրել


  
դիտումներ: 1218

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Կատալոնիայի առաջնորդ Կարլես Պուչդեմոնը տարածաշրջանի անկախության մասին փաստաթուղթ է ստորագրել, որը սակայն դեռևս ուժի մեջ չի մտնում: Գրում է Russian.rt.com-ը:

«Կարլես Պուչդեմոնը տարածաշրջանի անկախության մասին փաստաթուղթ է ստորագրել», - նշվել է կատալոնական կառավարության թվիթերայն էջում տեղադրված հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իսպանիայի արդարադատության նախարար Ռաֆայել Կատալան ընդգծել էր, որ Պուչդեմոնի հայտարարությունը անկախության մասին չի կարող վավեր համարվել:

Հոկտեմբերի 10-ին Պուչդեմոնը հայտարարել էր, որ Կատալոնիան, հանրաքվե անցկացնելով, անկախության իրավունք ստացավ:

Ընդ որում` Կատալոնիայի ղեկավարը կոչ էր արել խորհրդարանին դադարեցնել տարածաշրջանի անկախության հռչակումը և բանակացություններ վարել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: