Խնձորով կարկանդակ
Բաղադրությունը
4-5 խնձոր կամ՝ 1 կգ
120-150 գ կարագ
1 բաժակ ալյուր
1 բաժակ սպիտակաձավար (манная крупа)
1 բաժակ շաքարավազ
1,5-2 թ.գդալ փխրեցնող
վանիլին
Պատրաստումը
Չոր խառնուրդի պատրաստման համար ալյուրը պետք է մաղել, ավելացնել փխրեցուցիչը, շաքարավազը, սպիտակաձավարը, վանիլինը և լավ խառնել:
Խնձորը լվանալ, մաքրել ու քերել խոշորատամ քերիչով:
Տեֆլոնապատ կաղապարի մեջ լցնել մի շերտ չոր խառնուրդ, վրան՝ քերած խնձորը: Իրար հերթագայելով շերտ-շերտ լցնել ամբողջ խառնուրդը (վերջինը պետք է չոր խառնուրդը լինի): Վրան շաղ տալ սառեցրած և խոշորատամ քերիչով քերած կարագը: Թխել 1800C տաքացված ջեռոցում 40-45 րոպե:
Պատրաստի կարկանդակը ջեռոցից հանել, հովանալուց հետո կտրատել ուղղանկյուն կտորներով:
Անուշ լինի: