Շվեդիայում հրաձգություն է տեղի ունեցել. կան տուժածներ
դիտումներ: 1453
Հաղորդվել է, որ տուժածները հոսպիտալացվել են: Ոստիկանության տվյալներով` հրաձգությունը քաղաքի կենտրոնում է տեղի ունեցել:
Իրավապահներին չի հաջողվել միջադեպի կապակցությամբ որևէ մեկին ձերբակալել: Ներկայումս դեպքի վայրը շրջափակված է փորձաքննության համար, իսկ ոստիկանները հարցաքննում են վկաներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի գիշերը 64-ամյա ամերիկացի Սթիվեն Պեդոկը հրաձգություն էր իրականացրել Լաս Վեգասի հյուրանոցային համալիրներից մեկի 32-րդ հարկից: Հրաձգության հետևանքով 59 մարդ էր զոհվել, 270-ը` տուժել: