Թուրքիան խստացնելու է Ղրիմ մուտք գործող նավերի նկատմամբ հսկողությունը
Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Լարիսա Սարգանը:
Ըստ նրա՝ Լուցենկոյի՝ Անկարա այցից հետո Թուրքիայի առտևտրաարդյունաբերական պալատը ծովային փոխադրումների և նավահանգստային բիզնեսի բոլոր սուբյեկներին նամակ է հղել՝ տեղեկացնելով, որ երկիր մուտք գործել չեն թույլատրում «Ղրիմից և նրա նավահանգիստներից ժամանող նավերին»:
Սարգանը նշել է, որ վերահսկողության խիստ համակարգը նախատեսում է նավերի վերջին նավահանգստից դուրս գալու մասին փաստաթղթեր և գրանցամատյան պահանջելու իրավունք:
Ենթադրվում է, որ այդ գործողությունները կանդրադառնան առանց բացառության բոլոր նավերի վրա: Սարգանը նշել է, որ եթե այդ կանոնակարգերն իրականացվեն, ապա «թուրքական նավահանգստային մարմինները կկարողանան ազդել Բոսֆորի նեղուցով անցնող բոլոր նավերի վրա»:
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Անդրեյ Տերտուկն առաջարկել էր Ղրիմի շուրջ ստեղծել «թունավոր մթնոլորտ»՝ թերակղզու և Թուրքիայի միջև առևտրական կապերը վերացնելու համար: Նա կոչ էր արել հասնել Ղրիմի նավահանգիստներ մուտք գործող նավերի սպասարկման միջազգային արգելիքի և նավապետերի ձերբակալության: