Հայերեն   English   Русский  

Կատալոնիայի ղեկավարն առաջարկել է Իսպանիայի վարչապետին քննարկել հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակը


  
դիտումներ: 1468

Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնը նամակ է գրել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին:

Այս մասին հաղորդում է El Mundo հեռուստաընկերությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ Պուչդեմոնը չի բացատրում, թե արդյոք Կատալոնիան անկախություն հայտարարել է, թե ոչ:

Ընդ որում` նա առաջարկում է Ռախոյին հանդիպել երկու ամսվա ընթացքում և քննարկել հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հոկտեմբերի 11-ին հայտնի էր դարձել, որ Իսպանիայի իշխանությունները հայտարարել են այն մասին, որ կատալոնական առաջնորդն հինգ օր ունի, որպեսզի բացատրի իր դիրքորոշումը տարածաշրջանի անկախության վերաբերյալ: Նշվել է, որ Պուչդեմոնը պետք է մինչև հոկտեմբերի 16-ը պատասխան տա Իսպանիայի նախարարների խորհրդի դիմումին:

Հոկտեմբերի 10-ին Պուչդեմոնը հայտարարել է, որ Կատալոնիան, հանրաքվե անցկացնելով, ձեռք է բերել անկախության իրավունք: Միևնույն ժամանակ, նա կոչ էր արել խորհրդարանին կասեցնել տարածաշրջանի անկախության հռչակագիրը և բանակցություններ վարել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: