Հայերեն   English   Русский  

Ուկրաինան հայտնել է արևելքում հրադադարի հաստատման մասին


  
դիտումներ: 939

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ իրենք արևելքում դադարեցնում են անջատողականների դեմ ռազմական գործողությունները՝ հաշվի առնելով անցած շաբաթ հռչակված հրադադարը:

Զինված ուժերի խոսնակը հայտնել է, որ իրենք գորոծողությունները դադարեցնում են նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկած «լռության օրվան» համապատասխան:

Կիևից հայտնում են, որ հրադադարը կարող է հիմք հանդիասանալ երկարատև խաղաղության համար:

Ապստամբների առաջնորդները համաձայնվել են «լռության օրվա» պայմանների հետ:

Մինչ երկուշաբթի օրը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անընդհատ հրթիռային հարձակումներ են իրականացվել: Ուկրաինայի պաշտոնատար անձինք հայտնել են, որ կառավարության վերահսկողության տակ գտնվող բնակավայրերը վերջին 24 ժամվա ընթացքում 64 անգամ հարձակման են ենթարկվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: