Հայերեն   English   Русский  

Դոնեցկի բնակիչները -2 աստիճան ցրտի պայմաններում լողացել են սառցակալած լճում


  
դիտումներ: 833

Ջերմաստիճանի իջնելու հետ մեկտեղ մարդիկ տուն են շտապում, սակայն ոչ Դոնեցկի բնակիչները:

Ուկրաինական քաղաքի մի քանի համարձակ բնակիչներ մտել են քաղաքի սառած լճերը՝ նշելով սառը ջրում լողալու տասնմեկերորդ սեզոնի սկիզբը:

Սառցակալած ջրում լողալու ավանդույթ

Սառցակալած ջրում լողալուց բացի մասնակիցները կատակերգական, հեքիաթային դրվագներ են խաղացել և պարել ավանդական ժողովրդական երաժտության ներքո:

Սառցակալած ջրում լողալու ավանդույթին միացել են նաև Դոնեցկի ժողովրդական հանրապետության ազգային խորհրդի մի քանի անդամներ:

Խիզախ լողորդները մասնակցում են ամենամյա միջոցառմանը՝ լողալով -2-ից մինչև 4 աստիճանի պայմաններում:

Համարվում է, որ այս վարժանքը բարենպաստ ազդեցություն ունի արյան շրջանառության, մկանային ցավերի և շնչառական խնդիրների համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: