Հերսոնեսում (Կրետե) ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթեց Նիդեռլանդների թիմին:
Ի պատասխան Սերգեյ Մովսեսյանի պարտությանը, Հայաստանի շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը վերջին երկու խաղատախտակների առջեւ հաղթանակ գրանցեցին:
Հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի: