Հայերեն   English   Русский  

Ռումինական արքայադուստրը խոստովանել է , որ աքլորամարտեր է կազմակերպել


  
դիտումներ: 1438

Ռումինական արքայադուստր Իրինա Ուոքերն ու նրա ամուսինը` Ջոն Ուեսլի Ուոքերն իրենց մեղավոր են ճանաչել ԱՄՆ-ի տարածքում արգելված աքլորամարտեր կազմակերպելու մեջ, հաղորդում է Agence France-Presse-ը:

Ամերիկայի դատարանն ամուսնական զույգի նկատմամբ կայացված դատավճիռը հրապարակել է հոկտեմբերի 22-ին: Նրանց պայմանական ժամկետ ու 200 հազար դոլար տուգանք է սպառնում:

2013-ին աքսորում գտնվող ռումինական թագավոր Միխայ Առաջինի դուստրն ամուսնու հետ իրենց Օրեգոնում գտնվող ռանչոյում աքլորամարտեր են կազմակերպել: Մարտն ավելի դիտարժան դարձնելու նպատակով, թռչունների ոտքերին դանակներ են ամրացրել: Մեկ օրում զույգն այդ մարտերից 200 հազար դոլար եկամուտ է ունեցել: Յուրաքանչյուր մարտի ժամանակ մոտ 100 մարդ է հավաքվել: Բացի 20 դոլարանոց տոմսերից, ամուսիններն ալկոհոլ ու ֆասթֆուդ են վաճառել հանդիսատեսին:

Հիմա 92-ամյա թագավոր Միխայ Առաջինն ապրում է Շվեյցարիայում: Նա գահ է բարձրացել 5 տարեկան հասակում, 1927-ին: 1947-ին, երբ կոմունիստական կառավարությունը վերացրեց միապետությունը, նա ստիպված էր արտագաղթել Ռումինիայից:

Անկախ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: